2 հուլիսի 2012 - 15:11 AMT
ՀԱՄԱՍ-ն արգելել է ԿԸՀ-ին նախապատրաստվել ընտրություններին իր կողմնակիցների խտրականության պատճառով

Գազա հատվածի իսլամիստական իշխանություններն արգելել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնամուխ լինել ընտրությունների նախապատրաստմանը իրենց վերահսկած տարածքում, բացատրելով դա իր կողմնակիցների խտրականությամբ Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի մրջև պայմանավորվածության, նախատեսվում է միաժամանակ ընտրել նախագահին և խորհրդարանը:

Մեկ տարի առաջ Կահիրեում ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնագիր կնքեցին հաշտեցման ու պաղեստինյան տարածքների քաղաքական համակարգերի միասնականության վերականգնման մասիին, սակայն տարաձայնությունները խանգարում են հաշտեցմանը: