2 հուլիսի 2012 - 15:46 AMT
Հոգեբան. Հեռուսատեսության տարածած կերպարներն են այժմ ներմուծվում իրական կյանք

Հոգեբան Կարինե Նալչադյանը կարծում է, որ հեռուսատեսության մաքրման պահանջով նախագահին դիմած նախաձեռնությունը ողջունելի է, սակայն նույնիսկ մի քիչ ուշացած է, քանի որ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիլաները և հաղորդումներն արդեն հասցրել են իրենց ազդեցությունը թողնել հասարակության վրա:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը` հավելեով, որ եթե այժմ կարող են լինել մարդիկ ովքեր դեմ կլինեն նախաձեռնությանը, նշանակում է, որ սերիլաներն արել են իրենցը:

Խոսելով, այն տարածված կարծիքի մասին, թե սերիլաները ներկայացնում են իրականությունը Կարինե Նալչադյանը նշեց, որ իրականում հակառակն է տեղի ունենում` հեռուսատեսության տարածած մոդելներն ու կերպարներն են այժմ ներմուծվում իրական կյանք. «Մեր կյանքը իրականում այնպիսին չէ, ինչ որ ցուցադրում են հեռուսատեսությամբ, և ամեն ինչ այդքան կորած չէ, եթե մեր կյանքում նույնիսկ նման տարրեր են ներմուծվել, ապա հենց սերիալների արդյունք է»:

Հոգեբանը հատկապես անհանգստացած է սերիլաներում ներկայացվող հայ կանաց մոդելներով, կերպարներով, որոնք որպես օրենք լինում են բութ հայցքներով, ագրեսիվ և բացասական կերպարներ: