2 հուլիսի 2012 - 16:24 AMT
Թել Ավիվն օգնություն չի ստանա ԱՄՀ-ից պաղեստինցիների համար

Իսրայելի իշխանությունները հարցադիմում են հղել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) Պաղեստինի ազգային ինքնավարությանը մոտ 100 մլն դոլար փոխառություն տրամադրելու խնդրանքով, գրում է իսրայելյան «Հաարեց» թերթը:

Ըստ պարբերականի, այդպիսով Իսրայելը փորձել է փրկել պաղեստինցիներին ֆինանսական կործանումից:

Սակայն ԱՄՀ-ն մերժել է հայտը՝ պատճառաբանելով, որ պաշտոնապես Պաղեստինի պետութուն գոյություն չունի: