2 հուլիսի 2012 - 16:41 AMT
Արջը մտել է Ելփին գյուղ և հոշոտել մեկ հորթ

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր կեսօրին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի Ելփին գյուղում արջը կոտրել է գյուղի բնակիչներին պատկանող բերքատու ծառերը և հոշոտել մեկ հորթ։ Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության վարչության պետը և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահը։