2 հուլիսի 2012 - 17:11 AMT
Facebook-ը կմնա Nasdaq բորսայում, անկախ տեխնիկական խնդիրներից

Facebook-ը մտադիր չէ հեռանալ Nasdaq բորսայից, անկախ տեխնիկական խնդիրներից, որոնց բախվեց օպերատորը սոցցանցի սեփականատիրոջ IPO անցկացման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը», հղում անելով The Wall Street Journal-ին: Facebook-ի ղեկավարությունը համարեց, որ նման քայլը միայն կվատթարացներ նվազեցման ճնշումը ընկերության բաժնետոմսերի վրա, հայտնում է աղբյուրը: