ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնած Կիպրոսը մտադիր չէ արգելակել Կոսովոյի եվրոպական ինետգրումը, չնայած որ չի ճանաչել այդ կազմավորման անկախությունը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Կիպրոսի դեսպան Անդրեաս Մավրոյանիսը:
«ԵՄ-ն միասնական քաղաքականություն է վարում Կոսովոյի հարցում և մենք կսատարենք այդ աշխատանքին, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնում»,-ասել է Կիպրոսի ներկայացուցիչը:
Կիպրոսի Հանրապետությունն ԵՄ այն 5 երկրներից է, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը