2 հուլիսի 2012 - 17:49 AMT
Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստը, ՈւԵՖԱ վարկածով

ՈւԵՖԱ-ն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստային է ճանաչել Եվրո-2012 լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով ՈւԵՖԱ պաշտոնական կայքին:

Ինյեստան, ինչպես նաև իտալացի Անդրեա Պիրլոն, երեք անգամ լավագույնն է ճանաչվել անցած մրցաշարում Carlsberg-ի վարկածով: Ընդ որում, Ինյեստան Եվրո-2012-ի ժամանակ ոչ մի գոլ չի խփել:

ՈւԵՖԱ վարկածով Եվրո-2012-ի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է իսպանական հավաքականի 10 անդամ: Եվրո-2012-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Իսպանիայի հավաքականի անդամ Ֆերնանդո Տորեսը: