2 հուլիսի 2012 - 21:15 AMT
Ֆրանսիական Մեց քաղաքում կհիմնվի ՀԱԵ Ֆրանսիական թեմին առընթեր Հայկական ծուխ

ՖրանսիականԼոթարինգիա շրջանի Մեց քաղաքում կհիմնվի Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիական թեմին առընթեր Հայկական ծուխ: Ինչպես հաղորդում է Ստրասբուրգում հայ համայնքի մամլո ծառայությունը, ծուխ հիմնելու նախաձեռնողը թեմի առաջնորդ և Ստրասբուրգում հայերի հոգևոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանն է:

Տեր Վաչե քահանա Հայրապետյանը նաև Նանսիի շրջանի հոգևոր հովիվն է: Բացի այդ, նա Ստրասբուրգի քրիստոնեական եկեղեցիների Էկումենիկ խորհրդի անդամ է: Այդ քաղաքում նա իր առաքելությունն իրականացնում է 2010 թվականից: