2 հուլիսի 2012 - 21:45 AMT
Պետեր Մաուրերը գլխավորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի (ԿԽՄԿ) նոր նախագահ շվեյցարացի Պետեր Մաուրերը երկուշաբթի օրը ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը, ասվում է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ:

Մաուրերը Կարմիր խաչի նախագահ է ընտրվել 2011թ. հոկտեմբերին ԿԽՄԿ Գլխավոր վեհաժողովի նիստում: Այս պաշտոնում նա փոխարինել է Յակոբ Քելլենբերգերին, որը կազմակերպությունը ղեկավարել է 2000 թվականից: