2 հուլիսի 2012 - 21:39 AMT
Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ահաբեկչության արդյունքում զոհվել է 7 մարդ

Ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչ էր, երկուշաբթի օրը պայթել է Ղանդահար քաղաքում` Աֆղանստանի հարավում, յոթ հոգի զոհվել է, 23-ը վիրավոր են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Ֆրանս Պրես գործակալությանը:

«Մահապարտը ավտոմեքենան պայթեցրել է այսօր ցերեկը Ղանդահարի համալսարանի մոտ»,- հաղորդել է Ղանդահար գավառի վարչակազմի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հաստատել է զոհերի և տուժածների թիվը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: