3 հուլիսի 2012 - 11:16 AMT
«Ժողովուրդ». Բերքաշատում զինվորի են քաշքշել

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, հունիսի 30–ին ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերի զորամասերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել։

«36–ամյա Վահան Գևորգյանը ժամը 17։00–ին սահմաններում գնացել է Բերքաշատ գյուղում գտնվող զորամասի անցագրային կետ և հանկարծակի սկսել վիճաբանել մի զինծառայողի հետ։ Գևորգյանն անգամ քաշքշուկ է սկսել, ինչի պատճառով դարպասի փեղկը հարվածել է զինվորի դեմքին և վնասվածք պատճառել նրան։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը և նշեցին, որ հանգամանքները պարզվում են»,–գրում է թերթը։