3 հուլիսի 2012 - 12:43 AMT
Պարոնյան 20 շենքի տանիքում տարբեր տեսակի զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Կենտրոնականի բաժին այսօր` հուլիսի 3–ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են: