3 հուլիսի 2012 - 14:05 AMT
ԱՄՆ-ում, Չինաստանում և ԵՄ-ում նվազում են գործարար ակտիվության ցուցանիշները

ԱՄՆ-ում գործարար ակտիվության ցուցանիշն անկում է գրանցել 2009թ. հետո առաջին անգամ: Ընթացիկ տարվա մայիսին ցուցանիշը կազմել է 53,5 կետ:

Եթե ցուցանիշը 50-ից պակաս է, նշանակում է գործարար ակտիվությունը նվազում է:

Նախօրեին նման վիճակագրություն է հրապարակել նաև Չինաստանը, որտեղ գործարար ակտիվությունը նվազագույնի է հասել վերջին յոթ ամսում:

Եվրոյի գոտու երկրներում այդ ցուցանիշը նվազում է 2011թ. օգոստոսից սկսած:

The Financial Times-ի տվյալներով, վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ում գործակիցների անկումը վկայում է այն մասին, որ ամերիկյան ապրանքների ու ծառայությունների պահանջարկն արտերկրում նվազում է: