3 հուլիսի 2012 - 19:07 AMT
Եգիպտոսի նախագահ Մուրսին օգոստոսին կայցելի Իրան

Հաջորդ ամիս Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսին կայցելի Իրան, հայտնում է MIGNews-ը:

Եգիպտական և լիբանանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Մուրսին կմասնակցի Չմիացման շարժման երկրների խորհրդաժողովին:

Մուրսին ինքնաբերաբար գլխավորեց Չմիացման շարժումը նախագահական ընտրություններից հետո: