Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին:
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Ալբանիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկու երկրների հարաբերությունների խթանման առումով կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությունը, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: