3 հուլիսի 2012 - 18:57 AMT
Դավթաշենում հայտնված կատաղած ցլին քնեցրել ու տեղափոխել են անասնագոմ

Դավթաշենի 4-րդ թաղամասի ֆուտբոլի դաշտում հայտնված կատաղած ցլին հաջողվել է քնեցնել և տեղափոխել տիրոջ անասնագոմ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, ցլին քնեցրել է դեպքի վայր մեկնած Կենդանաբանական այգու փոխտնօրենը:

ԱԻՆ-ում այսօր ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի ֆուտբոլի դաշտում կատաղած ցուլ կա: Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր էր 1 մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբ` պարամեդիկներով: