3 հուլիսի 2012 - 20:56 AMT
Սլովակիայում շոգի պատճառով մարդիկ են մահանում

Վերջին օրերին Սլովակիայում տիրող չափից դուրս շոգ եղանակը մարդկանց մահվան պատճառ է դարձել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին օրերին մահացել է երկու մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 86 տուժած, երեքշաբթի օրը հաղորդում է SITA սլովակյան լրատվական գործակալությունը:

Այժմ Սլովակիայում օդի ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 աստիճան Ցելսիուսի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` չորեքշաբթի օրն ավելի շոգ եղանակ է սպասվում: