3 հուլիսի 2012 - 22:02 AMT
Ֆինանսական ոստիկանությունը խուզարկել է Նիկոլյա Սարկոզիին պատկանող բնակարանն ու օբյեկտները

Ֆրանսիայի ֆինանսական ոստիկանության ջոկատը երեքշաբթի օրը խուզարկել է Ֆրանսիայի նախկին նախագահի կնոջ` Կառլա Բրունի-Սարկոզիի տունը:

Ստուգում է անցկացվել նաև «Առնո, Կլոդ և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում, որի բաժնետեր է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ֆրանսիական արդարադատությունը Սարկոզիին կասկածում է 2007թ. իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ: Խուզարկությունը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Սարկոզին վայր դրեց նախագահի լիազորությունները և զրկվեց անձեռմխելիությունից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: