4 հուլիսի 2012 - 10:03 AMT
«Առավոտ». «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության ևս մեկ ինքնաթիռ ձեռք բերել

«Առավոտի» հավաստի տեղեկություններով` «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության ևս մեկ ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունից: Թերթը հիշեցնում է, որ երկու ամիս առաջ Ինդոնեզիայում ցուցադրական թռիչք կատարելիս կործանվեց «Սուխոյ սուպերջեթ-100» ուղևորատար ինքնաթիռը: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը մեկ տարի առաջ գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: Այն ժամանակ ասվում էր, որ առաջիկայում ևս առնվազն մեկ «Սուխոյ սուպերջեթ» է Հայաստան բերվելու: