4 հուլիսի 2012 - 13:38 AMT
Սեպտեմբերին վաճառքի կհանվի «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի նոր վեպը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի նոր վեպը վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել են «Լիթլ, Բրաուն ընդ քոմփանի» հրատարակչատանը, որի հետ Ռոուլինգը պայմանագիր ունի կնքած:

Համաշխարհային ճանաչում ստացած Հարրի Փոթերի մասին պատմող վեպերի հեղինակը հուսով է, որ նոր ստեղծագործութոյւնը նույնպես կկարողանա գրավել աշխարհի տարբեր երկրների ընթերցողին:

Ներկայացվեց նաև նոր գրքի շապիկը՝ ձևավորված մինիմալիստական ոճով: Ստեղծագործության անվանումը թարգմանաբար նշանակում է «Չնախատեսված թափուր տեղ»: