Պակիստանի կառավարությունը չորեքշաբթի պաշտոնապես հավանություն է տվել ՆԱՏՕ-ի բեռների տարանցմանը երկրի տարածքով: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Պակիստանի կառավարության մամլո ծառայությունը:
Այդպիսով պաշտոնական Իսլամաբադը կվերսկսի ոչ ռազմական բեռների տարանցումը իր տարածքով, որը կասեցվել էր 2011թ. նոյեմբերին, երբ ՆԱՏՕ-ի ավիացիայի հարվածներից 24 պակիստանցի զինվոր մահացավ Աֆղանստանին սահմանակից հենակետում: