4 հուլիսի 2012 - 21:21 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրերս Ֆոգ Ռասմուսսենը չորեքշաբթի օրը վստահեցրել է, որ իր դաշինքը ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ և նրան չի ընկալում, որպես վտանգ: Նա հավելել է, որ Դաշինքը նույնպես Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հունիսին Ռասմուսսենը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ում արդեն բազմիցս քաղաքական երաշխիքներ են տրամադրվել այն բանի, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, և պատրաստ են կրկին անել դա: