4 հուլիսի 2012 - 20:50 AMT
Վարչապետն ու «Ռուսհամագործակցության» ղեկավարը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, hանդիպմանը ներկա են եղել նաև «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: