4 հուլիսի 2012 - 20:56 AMT
Ռուբեն Հայրապետյանը ԱԺ է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումը

ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ազգային ժողով է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:

Երեկ պատգամավորը հայտարարություն էր տարածել այն մասին, որ պատրաստվում է վայր դնել իր մանդատը` կապված իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բուժծառայող Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկելու հետ, որի հետևանքով վերջինս, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր: