4 հուլիսի 2012 - 21:00 AMT
Տեղի է ունեցել Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում այսօր մասնակցել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, վեպն իսպաներեն է թարգմանվել վարչապետի նախաձեռնությամբ:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը դիտել է Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մի խումբ մշակութային գործիչներ: