5 հուլիսի 2012 - 12:10 AMT
Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին երկրի քաղաքացիները քվեարկեցին անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման օգտին` այդպիսով արտահայտելով ազատ և ժողովրդավարական երկրում ապրելու իրենց ցանկությունը:

Տոնի առթիվ ժողովրդին ուղղված շնորհավորանքներով հանդես է եկել երկրի ղեկավարությունը: Նշենք, որ 2003 թվականի մայիսի 25-ին Հայաստանի քաղաքացիները հավանություն չտվեցին հանրաքվեի դրված երկրի գործող Սահմանադրության փոփոխությունների նախագծին: