5 հուլիսի 2012 - 15:18 AMT
Հյուսիսային ծովում հայտնաբերված երկու բրիտանացի օդաչուներից մեկը մահացել է

Մեծ Բրիտանիայում վախճանվել է Tornado GR4 վթարված կործանիչի Հյուսիսային ծովում հայտնաբերված երկու բրիտանացի օդաչուներից մեկը, հայտնում է Լենտա.ռու-ն:

Երկրորդ օդաչուն ծանր վիճակում է, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես ասել է ավիացիայի գնդապետ Յեն Գեյլը, երկրորդ ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին այդպես էլ չհաջողվեց գտնել: «Հաշվի առնելով աղետից հետո անցած ժամանակը, հույս չկա, որ օդաչուները ողջ կհայտնաբերվեն»: