5 հուլիսի 2012 - 17:21 AMT
ԵԿԲ-ն մինչև պատմական մինիմում է նվազեցրել հիմնական տոկոսադրույքը

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) 1,0%-ից մինչև 0,75%` պատմական մինիմումի է հասցրել հիմնական տոկոսադրույքը, ասվում է բանկի այսօրվա հաղորդագրության մեջ: Այդ որոշումը համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ:

Մայիսի կեսերին հաղորդվում էր, որ ԵԿԲ-ն կարող է անհրաժեշտության դեպքում նվազեցնել հիմնական տոկոսադրույքը եվրագոտու տնտեսության աճի կանխատեսման կրճատման ֆոնին: Նման կարծիք էր հայտնել կարգավորչի ղեկավար խորհրդի անդամ Լյուկ Կոենը, հաղորդում է ՌԲԿ-ն: