5 հուլիսի 2012 - 18:01 AMT
Կիպրոսի նախագահը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան կղզու միջոցով զենք է մատակարարում Սիրիային

Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հերքել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանն օգտագործում է կղզին Սիրիայի կառավարությանը զենք մատակարարելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով Կիպրոսի` ԵՄ-ում նախագահությունը պաշտոնապես ստանձնելու արարողությունը լուսաբանելու նպատակով Բրյուսելից ժամանած մի խումբ լրագրողների հարցերին` Խրիստոֆիասը հայտնել է. «Սիրիային զենքի մատակարարման գործում Կիպրոսի դերի մասին մի շարք լուրեր են պտտվում: Նրանում, որ Ռուսաստանը Կիպրոսի միջոցով զենք է մատակարարում որևէ ուղղությամբ, մի գրամ ճշմարտություն անգամ չկա»: