ՄԱԿ ԱԽ-ն մեկ տարով երկարացրել է խաղաղապահ առաքելության մանդատը Հարավային Սուդանում:
Առաքելությունն իր աշխատանքն է սկսել 2011թ. հուլիսին, երբ Հարավային Սուդանը անջատվեց Սուդանից: 2005թ. երկու երկրների միջեև խաղաղ դաշն կնքվեց արյունահեղ քաղաքացիական պատերազմից հետո, որը 2 մլն մարդու կյանք խլեց:
Անկախացումից ի վեր նավթով հարուստ շրջանների պատկանելության հարց առաջացավ: Հարաբերությունները կրկին սրվեցին այս տարի, երբ Հարավային Սուդանի իշխանությունները փորձեցին զավթել նավթատարները, ՄԱԿ ԱԽ-ն պատժամիջոցներով սպառնաց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Պան Գի Մունի, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Խարտումի հետ կօգնի Հարավային Սուդանին առավել արդյունավետ լուծել խնդիրները: