6 հուլիսի 2012 - 12:43 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան հուլիսի 11-12

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հուլիսի 8-12 կայցելի Հարավային Կովկասի երկրներ:

Մասնավորապես, Զանյերը Ադրբեջանում կլինի հուլիսի 8-9-ին, Վրաստանում՝ հուլիսի 10-11-ին, Հայաստանում՝ հուլիսի 11-12-ին: Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում ԱԳ նախարարի և կքննարկի ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական ու հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր:

Զանյերը մամլո ասուլիսներ կունենա բոլոր երեք երկրներում: