6 հուլիսի 2012 - 13:27 AMT
Դևիդ Բեքհեմը զրկվել է մասնակցությունից հաջորդ խաղին՝ ընկած մրցակցին հարվածելու համար

«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը որակազրկվել է մեկ խաղի համար դաշտում իր վարքագծի համար: 37-ամյա անգլիացին գնդակով հարվածել է ընկած մրցակցի ուղղությամբ, որից հետք լեզվակռվի մեջ է մտել «Սան Խոսեի» խաղացողների հետ: Միջադեպը հարթվել է:

«Լոս Անջելես Գելաքսին» պարտվել է 3:4 հաշվով, հայտնում է «Ինտերֆաքսը»: