Ռուսաստանն ու Չինաստանը պետք է պատժվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանն ու Չինաստանը որևէ գին են վճարում Բաշար Ասադի վարչակարգին օժանդակելու համար:
Գոյություն ունի իրադրությունը փոխելու միակ միջոցը` յուրաքանչյուր այստեղ ներկայացված պետությանն ուղղակի և հրատապ կերպով հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար»,- ասել է Քլինթոնը:
Նա նշել է, որ խռովարարները ձգտում են Ասադի հրաժարականին հասնել, և միջազգային հանրությունն աջակցում է նրանց:
Ռուսաստանն ու ՉԺՀ-ն «Սիրիայի բարեկամների» ուրբաթօրյա նիստին չեն մասնակցում: