6 հուլիսի 2012 - 15:57 AMT
Միլանում հայտնաբերվել են Կարավաջոյի հարյուրավոր անհայտ նկարներ

Վերածննդի շրջանի մեծանուն նկարիչ Կարավաջո մականունով Միքելանջելո Մերիզիի հարյուրավոր անհայտ նկարներ են հայտնաբերվել Միլանում՝ Սֆորցայի դղյակում: Սենսացիոն հայտնաբերության մասին հայտարարել են երեկ երկու իտալացի հետազոտողներ, որոնք երկու տարի շարունակ ուսումնասիրել են արխիվներն ու ֆոնդերը:

Ընդամենը հայտնաբերվել է Սիմոնե Պետերցանոյի ստուդիայի աշակերտների 1378 աշխատանք, ուր այցելել է նաև Կարավաջոն 18 տարեկան հասակում: Այդ աշխատանքներից 100-ը վերագրվում են նրան: Նրանց ընդհանուր արժեքը կարող է կազմել 700 մլն եվրո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: