Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ սիրիացի գեներալը, որը մտնում էր նախագահ Բաշար Ասադի վստահված անձանց թվի մեջ, փախուստի է դիմել երկրից և շարժվում է դեպի Ֆրանսիա: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրից փախուստի է դիմել սիրիական բանակի գեներալ Մանաֆ Տլասը: Ինչպես նշվում է, Տլասը սիրիական իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է, որը լքել է երկիրը 2011թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում:
Հակամարտության ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: