6 հուլիսի 2012 - 17:28 AMT
«Սիրիայի բարեկամները» ՄԱԿ ԱԽ-ին կոչ են արել Ասադի վարչակարգին պարտադրող նոր բանաձև ընդունել

«Սիրիայի բարեկամներ» խմբի մասնակիցները ուրբաթ օրը Փարիզում կոչ են արել ուժեղացնել ճնշումը Սիրիայի վրա և պահանջել են Բաշար Ասադի հրաժարականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մասնակիցները հստակ հայտարարել են, որ նրանք, ում ներկայությունն արգելակում է իշխանափոխության գործընթացը, պետք է ձեռնպահ մնան: Այս կապակցությամբ նրանք ընդգծում են, որ Բաշար Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից»,- ասվում է հանդիպման մասնակիցների ամփոփիչ բանաձևում:

«Սիրիայի բարեկամները» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել շտապ ընդունել Ասադի վարչակարգին պարտադրող նոր բանաձև: