6 հուլիսի 2012 - 17:38 AMT
Եղեգնաձորում վրաերթի է ենթարկվել 49–ամյա Ելենա Տիմոֆեևան

Արատակարգ իրավիճակների նախարարություն Վայոց Ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ ֊2106» մակնիշի 18 ՏԼ 904 պետհամարանիշով մեքենան վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոց թիվ 27տան բնակիչ՝ 1963 թ. ծնված Ելենա Տիմոֆեևային, ում տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։