7 հուլիսի 2012 - 12:38 AMT
Ընդդիմության զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Սիրիայի քաղաքներում

Սիրիայի քաղաքներով ընդդիմության ցույցերի ալիք է անցել, որոնցից առավել զանգվածայինը տեղի է ունեցել Դեյր-էզ-Զորում` Եփրատ գետի ափին գտնվող գավառական կենտրոնում, հաղորդում է Նահարնետ տեղական լրատվական գործակալությունը: Նախագահ Բաշար Ասադի հակառակորդներն իրենց կողմնակիցներին «ժողովրդական ազատագրական պատերազմ» սկսելու կոչ են արել: