7 հուլիսի 2012 - 15:25 AMT
Yahoo!-ն և Facebook-ը կարգավորել են պատենտային վեճը

Yahoo! և Facebook ընկերություններին, որոնք համանուն որոնման համակարգի և սոցիալական ցանցի սեփականատերերն են, հաջողվել է կարգավորել պատենտային տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երկու կազմակերպություններն էլ հետ են կանչել իրենց հայցադիմումները:

Վեճի խաղաղ կարգավորումը չավարտվեց հայցադիմումները հետ կանչելով. ընկերությունները պայմանավորվեցին ընդլայնել երկկողմ համագործակցությունը և ստեղծել դաշինք, որը գլխավորապես զբաղվելու է ծառայություններով ինտերնետ-գովազդի շուկայում, հաղորդում է ՌԲԿ-ն: