ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Աֆղանստանը ներառել է Հյուսիսատլանտյան դաշինքի բլոկի մեջ չմտնող գլխավոր դաշնակիցների ցուցակում, շաբաթ օրը լրագրողներին է հաղորդել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քաբուլ ժամանելուց կարճ ժամանակ անց:
«Մենք գտնում ենք, որ այդ որոշումը վկայում է Աֆղանստանի ապագայի հարցում մեր մեծ հետաքրքրության մասին: Մենք անգամ չենք պատկերացնում, որ լքելու ենք այս երկիրը»,- ասել է Քլինթոնը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` որպես ՆԱՏՕ-ի բլոկից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից ` Աֆղանստանը մուտք կունենա պաշտպանության և ուսուցման համակարգերին:
Այս կարգավիճակը նաև Աֆղանստանին թույլ է տալիս մասնակցել ԱՄՆ-ի հետ համատեղ գիտահետազոտական նախագծերին և ծրագրերին: