7 հուլիսի 2012 - 13:50 AMT
Պակիստանում ահաբեկիչները հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա, զոհվել է 18 հոգի

Անհայտ ահաբեկիչներ Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուս են գնդակոծել, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ, երկուսը վիրավոր են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարձակումը կատարվել է Բելուջիստան գավառում, որը սահմանակից է Իրանի և Աֆղանստանի հետ:

Վեց հոգուց բաղկացած գրոհայինների խումբը գնդակոծել է Իրան շարժվող ավտոբուսը, երբ այն կանգ էր առել ճանապարհամերձ խանութի մոտ: Հարձակվողներին հաջողվել է լքել դեպքի վայրը: