7 հուլիսի 2012 - 13:41 AMT
Հուլիսի 1-ից 7-ը Ադրբեջանը հայկական դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1200 կրակոց է արձակել

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: