7 հուլիսի 2012 - 13:51 AMT
Հրդեհ «Շատո» հանդիսությունների սրահում. այրվել է լվացքատունը

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 48 հասցեում գտնվող «Շատո» հանդիսությունների սրահի տանիքում։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ամբողջությամբ այրվել է «Շատո»–ի 3–րդ հարկի լվացքատունը 15քմ` գույքով։