7 հուլիսի 2012 - 14:37 AMT
«Յու Քոմ Գավաթի» հաղթող ճանաչվեց Արթուր Դե Գրիֆը

Օրանժ Թենիս ակումբում ավարտվեց «Յու Քոմ Գավաթ» տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարի եզրափակիչ խաղը: Եզրափակչում Բելգիայի թենիսիստ Արթուր Դե Գրիֆը 6:0, 6:1 հաշվով հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլաս Բասիլաշվիլու նկատմամբ:

Առավոտվանից ակումբում անցկացնում են նաև հաջորդ շաբաթ մեկնարկող «Ամերիա Գավաթի» նախընտրական խաղերը:

«Ամերիա Գավաթի» հիմնական խաղերը կմեկնարկեն հուլիսի 9-ին` ժամը 11:00-ին, Օրանժ Թենիս ակումբում: