7 հուլիսի 2012 - 15:40 AMT
Սիրիան ականանետով գնդակոծել է Լիբանանի տարածքը

Առնվազն երեք հոգի զոհվել է, ևս իննը վիրավոր են Սիրիայի կողմից Լիբանանի տարածքի ականանետային գնդակոծման արդյունքում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

Տեղի բնակիչների խոսքով` գնդակոծության է ենթարկվել Վադի Հալիդ գյուղը, որը գտնվում է Լիբանանի հյուսիսում` երկրի մայրաքաղաք Բեյրութից 185կմ հեռավորության վրա: Հենց այդ շրջանում են այժմ բնակվում չդադարող մարտերի պատճառով Սիրիան լքած փախստականները: