7 հուլիսի 2012 - 16:06 AMT
Գեներալ. Իրանը կփակի Օրմուզյան նեղուցը միայն իր շահերի հանդեպ իրական վտանգի ծագման դեպքում

«Իրանը Պարսից ծոցի մուտքի մոտ Օրմուզյան նեղուցն արգելափակելու օպերատիվ պլան ունի, բայց նա կգործարկի այն միայն իր շահերի հանդեպ անմիջական իրական վտանգի ծագման դեպքում»,- հայտնել է Իրանական բանակի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, հաղորդում է MIGNews-ը:

Գեներալը նշել է, որ Իրանը մի քանի նման պլան է մշակել, քանի որ երկրի ռազմական հրամանատարությունը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, սակայն իրանական ղեկավարությունը գործելու է` առաջնորդվելով տրամաբանությամբ:

Ֆիրուզաբադին նշել է, որ նման քայլ կարող է ձեռնարկվել միայն Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Համենեիի կարգադրությամբ: