8 հուլիսի 2012 - 16:54 AMT
Օբամա. Լիբիայի ժողովուրդը կարող է հենվել ԱՄՆ աջակցության ու բարեկամության վրա

Լիբիայի ժողովուրդը հետագայում ևս կարող է հենվել ԱՄՆ աջակցության վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լիբիայի օրենսդիր մարմնի` Համընդհանուր ագային կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ: Բոլոր ամերիկացիների անունից ԱՄՆ նախագահը շնորհավորել է Լիբիայի ժողովրդին :

Ըստ Օբամայի, ԱՄՆ-ն «հպարտանում է այն դերով, որ ունեցավ լիբիական հեղափոխության աջակցության ու Լիբիայի ժողովրդին պաշտպանելու ճանապարհին»: