8 հուլիսի 2012 - 17:32 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

«Այս դժվարին պահին մենք ռուս ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն պատուհասած ողբերգության հետևանքների հաղթահարման համար:

Խնդրում եմ խորը վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: