22 հոկտեմբերի 2004 - 22:20 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՊՀ ԴԵՐԸ ԿՄԵԾԱՆԱ
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն նախօրեին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպանը այլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշենք, որ զրույցի ընթացքում Մամեդյարովը հույս Է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՊՀ դերը գնալով կմեծանա, տեղեկացնում է Բաքվի մամուլը: