9 հուլիսի 2012 - 15:04 AMT
Ս. Շաքարյանց. Ֆրանսիայի նախագահը կարող է չկատարել Ցեղասպանության հարցում իր նախընտրական խոստումները

Վերջին երկու շաբաթում Թուրքիան ու Ֆրանսիան մերձեցման բազմաթիվ փորձեր են կատարում, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը տարեսկզբին օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իսկ Թուրքիան բողոք հայտնեց դրա դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Ըստ փորձագետի, պետք չէ ակնկալել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի առաջիկա օրակարգում:

«Ֆրանսիայի նախագահը կարող է չկատարել Ցեղասպանության հարցում իր նախընտրական խոստումները, քանի որ նախընտրական շրջանն արդեն ետևում է»,-ասել է Շաքարյանցը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին տարածաշրջան՝ քաղաքագետն ասաց, որ նա կարևորեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շարունակությունը:

Դրան հակառակ, ըստ Շաքարյանցի, Թուրքիան նախապայման է դնում ղարաբաղյան կարգավորումը, ինչը էապես սխալ մոտեցում է: